Քուրդ զինյալները սպանել են թուրք զինվորներին
01/05/2010 09:43

Քուրդ զինյալները սպանել են թուրք զինվորներին

Առնվազն չորս Թուրքիայի բանակի զինծառայող է զոհվել Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) զինյալների հարձակման հետևանքով: Զինյալները հարձակում են գործել Թունջելի նահանգում թուրքական անվտանգության ուժերի պահակախմբի վրա: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ներին:

Միջադեպի մանրամասնություններն առայժմ հայտնի չեն: Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբը տեղի ունեցածի մասին որևէ մեկնաբանություն չի ներկայացրել:
 

Քուրդ զինյալները սպանել են թուրք զինվորներին