.jpg)
01/05/2010 10:05
Մալթայի նախագահը Շանհայում հիվանդանոց է տեղափոխվել
Մալթայի նախագահ Ջորջ Աբելան, ով պաշտոնական այցով գտնվում էր Չինաստանում, տեղափոխվել է Շանհայի հիվանդանոցներից մեկը` այդպիսով չկարողանալով մասնակցել «Շանհայ էքսպո 2010» համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը: Այս մասին հայտնում է Վեստի.ռու-ն:
Համաձայն տեղեկատվության, 62-ամյա Աբելան սայթաքել է իր հյուրանոցային համարում և, վայր ընկնելով, վնասել է ողնաշարի գոտկատեղային երկրորդ ողը: