.jpg)
01/05/2010 16:58
«Ռեալը» դե Ռոսսիի համար պատրաստ է առաջարկել 50 մլն եվրո
Մադրիդի «Ռեալը» մտադիր է գնել իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Դանիելե դե Ռոսսիի տրանսֆերը: «Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատրաստ է նրա համար առաջարկել 50 մլն եվրո: Այս մասին տեղեկացնում է իսպանական «Marca»-ն:
Ինքը` դե Ռոսսին, մեկ անգամ չէ հայտարարել, որ չի պատրաստվում լքել «Ռոման»: Այս մրցաշրջանում նա անցկացրել է 30 հանդիպում և խփել 6 գոլ: