.jpg)
Տևեսը «Ռեալի» մասին չի մտածում
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Կառլոս Տևեսը հասկացրել է, որ ուշադրություն չի դարձնում այն լուրերին, որոնց համաձայն` տեղափոխվելու է մադրիդյան «Ռեալ»: Արգենտինացին կենտրոնացած է իր ներկայիս թիմի կազմում Պրեմիեր լիգայում հաջող ելույթների վրա` մտածելով միայն Չեմպիոնների լիգայի ուղեգիր պարգևող 4-րդ տեղի մասին:
«Ինձ համար միևնույն է, թե ինչ են խոսում: «Ռեալի» մասին չեմ մտածում: Այժմ ուզում եմ օգնել «Մանչեսթեր Սիթիին»` նվաճելու Չեմպիոնների լիգայի ուղեգիր: Արդեն վաղուց հարմարվել եմ ցանկացած լուրի և տեղեկության»,- Տևեսի խոսքերը մեջբերել է «The Sun»-ը: