Կենդանաբանական այգին բացեց դռները
01/05/2010 14:09

Կենդանաբանական այգին բացեց դռները

Այսօր Երևանի Կենդանաբանական այգին իր դռները բացեց հաճախորդների առաջ: Բացման արարողությանը ներկա էր Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:

Կենդանաբանական այգու աշխատակցուհին Aysor-ի հետ զրույցում հայտնեց, որ այգին համալրվել է նոր կենդանիներով: Այդ թվում նա առանձնացեց սպիտակ վագրին, որը «բացառիկ երևույթ է բնության մեջ»:

Այգու աշխատակիցը նշեց նաև, որ չնայած անձրևին` մի շարք միջոցառումներ են կազմակերպվել հաճախորդների համար: Համերգային ու պարային համույթները իրենց կատարումներով կազդարարեն, որ կենդանիներն արթնացել են ձմեռային քնից ու սպասում են այցելուներին:

Տեղեկացնենք, որ Կենդանաբանական այգու մուտքը մինչև 6 տարեկան երեխաների համար անվճար է, 6 տարեկանից բարձր երեխաների և մեծահասակների համար մուտքի տոմսն արժե 300 դրամ:
 

Կենդանաբանական այգին բացեց դռները