05/05/2010 11:31
Լուկաշենկոն Բակիևին չի հանձնի ժամանակավոր կառավարությանը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Reuters գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, թե չի պատրաստվում Ղրղզստանի նախկին նախագահ Բակիևին հանձնել երկրի ժամանակավոր կառավարությանը: Риа Новости գործակալության փոխանցմամբ` Լուկաշենկոն մասնավորապես ասել է.
«Ղրղզստանի նախագահը գտնվում է պետական և իմ անձնական պաշտպանության ներքո, իսկ ժամանակավոր կառավարության հայցը` Բակիևին վերադարձնելու մասին, անօգուտ և նսեմացուցիչ է հենց ժամանակավոր կառավարության համար»:
Հիշեցնենք, Ղրղզստանի ժամանակավոր կառավարությունը փորձում է էքստրադիցիայի ենթարկել Բակիևին` մեղադրելով վերջինիս ապրիլյան բախումների ժամանակ խաղաղ բնակիչներին գնդակահարելու մեջ:
Ապրիլի 7-ին Ղրղզստանի ժամանակավոր կառավարության առաջնորդ Ռոզա Օտունբաևայի կողմից ստորագրված դեկրետում ասվում է, որ «խաղաղ բնակչության դեմ ուժի գործադրմամբ` Բակիևը դուրս է եկել օրինականության սահմաններից և զրկել իրեն անձռնմխելիությունից»: