Ամաուրին կարող է տեղափոխվել «Միլան»
19/05/2010 20:15

Ամաուրին կարող է տեղափոխվել «Միլան»

«Յուվենթուսի» հարձակվող Ամաուրին, ամենայն հավանականությամբ, կլքի թուրինյան ակումբը: «Ծեր սինյորայի» ղեկավարությունը գոհ չէ անցած մրցաշրջանում նրա խաղից: «Ա» սերիայի վերջին առաջնությունում 29-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է 30 խաղ և խփել ընդամենը 5 գոլ:

Ինչպես հաղորդում է «FootballPress»-ը, Ամաուրին կարող է կարիերան շարունակել «Միլանում»: «Կարմրասևերը» չեն բացառում, որ Ամաուրիի փոխարեն «Յուվենթուսը» կստանա հոլանդացի Կլաաս Յան Հունտելարի տրանսֆերը:
 

Ամաուրին կարող է տեղափոխվել «Միլան»