Իրանի վերաբերյալ նոր բանաձևում կաթվածահարող մեթոդներ չկան
19/05/2010 12:21

Իրանի վերաբերյալ նոր բանաձևում կաթվածահարող մեթոդներ չկան

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանը Իրանին վերաբերող բանաձևի նախագիծ է ներկայացվել, որը նախատեսում է այդ երկրի դեմ կիրառվող պատժամիջոցների խստացում: Արդեն այօր նախագիծը կտարածվի ԱԽ բոլոր անդամների միջև:

Ինչպես հայտնում է Վեստի.ռու.-ն, ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը նշել է, որ փաստաթուղթը կաթվածահարող մեթոդներ չի նախատեսում:

Նա ընդգծել է, որ ներկայիս նախագիծը «շատ հստակ սահմանում է միայն այն բաները, որոնք անմիջապես կարող են նպաստել իրանական միջուկային ծրագրի իրականացմանը և չտարածման տեսանկյունից ռիսկեր ստեղծելուն»:
 

Իրանի վերաբերյալ նոր բանաձևում կաթվածահարող մեթոդներ չկան