.jpg)
Ֆուրսենկո. «Անհնար է չհայտնվել «Եվրո-2012»-ի եզրափակչում»
Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Սերգեյ Ֆուրսենկոն մամուլի ասուլիսում խնդրել է իրեն չհարցնել թիմի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատի հեռանկարների մասին, եթե նրան չհաջողվի Եվրոպայի 2012 թ. առաջնության ուղեգիր նվաճել: Միության ղեկավարի կարծիքով` նման հեռանկարը պարզապես հնարավոր չէ:
«Ինձ միայն ռուսական ֆուտբոլի զարգացումն է հետաքրքրում: Որպեսզի այս ամբողջ համակարգը շարժվի տեղից»,-ասել է նա: