19/05/2010 18:18
Հ. Հարությունյան. Հայ աստղաֆիզիկոսները պահանջված են
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանն անդրադարձավ աստղադիտարանի խնդիրներին և նշեց, որ 40 հա տարածքի վրա 50 շինություն կա, որոնք պահպանել է պետք:
«Աստղաֆիզիկայի զարգացման համար, առաջին հերթին, անհրաժեշտ են շենքային պայմաններ, սարքավորումներ, գաղափարներ և աշխատուժ»,- շեշտեց Հ. Հարությունյանը և հավելեց, որ հայ աստղաֆիզիկոսները պահանջված են և հրավիրվում են աշխարհի լավագույն կենտորններ:
Որպեսզի զարկ տրվի աստղաֆիզիկային և ոլորտը համալրվի երիտասարդ կադրերով, Հ. Հարությունյանը նշեց, որ Բյուրականում արդեն 3-րդ անգամ կազմակերպվում է երիտասարդ աստղաֆիզիկոսների դպրոց:
Ըստ բանախոսի` դասընթացները տեղի են ունենում 2 տարին մեկ անգամ և ամեն անգամ հայտատուների թիվը մեծանում է: Այս տարի հայտեր են ներկայացվել անգամ Թուրքիայից: Հայկ Հարությունյանի ներկայացմամբ ընդհանուր առամամբ 116 հայտ է ստացվել, սակայն Բյուրականը այդքան մարդ ընդունելու հնարավորություն չունի. Դասընթացներին կմասնակցեն միայն 30-ը, ովքեր արդեն ընտրվել են:
Աստղաֆիզիկայի դասընթացները կմեկնարկեն սեպտեմբերի 12-ին և կավարտվեն հոկտեմբերի 2-ին: