Ղազարոս Աղայանի 170-ամյակի միջոցառում` Ազգային գրադարանում
19/05/2010 11:37

Ղազարոս Աղայանի 170-ամյակի միջոցառում` Ազգային գրադարանում

Այսօր Հայաստանի ազգային գրադարանում տեղի է ունենալու գրող Ղազարոս Աղայանի 170-ամյակին նվիրված միջոցառում: Ինչպես Aysor-ի հետ հեռախոսազրույցում տեղեկացրեցին Ազգային գրադարանի լրատվական ծառայությունից, միջոցառմանը ներկա են լինելու Ղազարոս Աղայանի ծոռնուհին` Մարիտրոս Սարյանի թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը, Գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը, հյուրեր:

Միջոցառման ժամանակ բանախոսելու են գրականագետ Վարդան Դևրիկյանը, ինչպես նաև գրողներ, ովքեր ներկայացնելու են Ղազարոս Աղայանին որպես գրողի ստեղծագործողի, մանկավարժի, անդրադարձ է լինելու Ղազարոս Աղայանի ստեղագործությունների վերահրատարակման խնդրին:

«Գրադարանում կբացվի նաև Ղազարոս Աղայանին նվիրված տարբեր խորագրերով ցուցահանդես` Ղ. Աղայանը մանկավարժ, մանկագիր», - նշեցին լրատվական բաժնից, տեղեկացնելով, որ ներկայացված կլինեն նաև Ղ. Աղայանի ստեղծագործությունները:
 

Ղազարոս Աղայանի 170-ամյակի միջոցառում` Ազգային գրադարանում