Խորեն Գևորը կհանդիպի Սեբաստիան Զբիկի հետ
19/05/2010 18:20

Խորեն Գևորը կհանդիպի Սեբաստիան Զբիկի հետ

Հուլիսի 17-ին գերմանական Շվերինում միջինքաշային կարգում WBC-ի վարկածով ժամանակավոր չեմպիոն Սեբաստիան Զբիկը կոչման պաշտպանության համար մենամարտում կհանդիպի այդ քաշային կարգում նախկին հավակնորդ Խորեն Գևորի հետ: Այս մասին հայտնում է allboxing.ru-ն:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին Գևորը հայտարարեց «Universum» պրոմոուտերական ընկերության հետ համագործակցության դադարեցման մասին: Սակայն այնուհետև կողմերին հաջողվեց հարթել տարաձայնությունները, և այժմ 31-ամյա հայ բռնցքամարտիկը ստացել է երրորդ հնարավորությունը` նվաճելու չեմպիոնական կոչումը: 2007 թ. Գևորը պարտվել է IBF-ի վարկածով այն ժամանակվա չեմպիոն Արթուր Աբրահամին, իսկ 2009 թ. միավորներով զիջել է WBA-ի վարկածով աշխարհի չեմպիոն Ֆելիքս Շտուրմին:

Խորեն Գևորը կհանդիպի Սեբաստիան Զբիկի հետ