ԵԽԽՎ որոշումը` «ոչ միայն անարդարացի է, այլև զարմանալի»
19/05/2010 20:11

ԵԽԽՎ որոշումը` «ոչ միայն անարդարացի է, այլև զարմանալի»

«Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ բոլորովին այլ պատկերացումներ ունեն, թե' ԵԽԽՎ-ում և թե' Թուրքիայի տարբեր մակարդակների պաշտոնյաներ»,- կարծում է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը, ով Aysor-ի հետ զրույցում հայտնեց. «Մի բան հստակ է` մենք քննարկում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման հարցը, որը լինելու ուշ, թե շուտ, իսկ այլ հարցեր մենք չենք քննարկում»:

ԵԽԽՎ որոշումը` դիտորդական պատվիրակություն չուղարկել Արցախում կայանալիք խորհրդարանական ընտրություններին հետևելու համար` Լ. Ալավերդյանը «ոչ միայն արդարացի չի համարում, այլև համարում է` ավելի քան զարմանալի»:

«ԵԽԽՎ-ն կայացել է` իր հիմքում ունենալով մարդու իրավունքները, իսկ ՄԱԿ-ի փաստաթղթերն ասում են, որ մարդու իրավունքները պետք է տարածվեն ցանկացած տարածքների վրա` անկախ դրանց կարգավիճակից, այս պատճառով` Եվորապայի Խորհուրդն առաջինը պետք է ողջուներ այդ իրավունքները, ինչն ամենևին չէր նշանակի Արցախի ճանաչում»,- ընդգծեց պատգամավորը:

Ըստ խմբակցության քարտուղարի` «Արցախի հիմնախնդրի չիմացությունը հանգեցնում է տարածաշրջանային անկայունության և շատ սխալ դիրքորոշումների ու որոշումների, իսկ վերոնշյալ որոշումը դրանցից հերթական էր»:
 

ԵԽԽՎ որոշումը` «ոչ միայն անարդարացի է, այլև զարմանալի»