Մոուրինյո. «Ռեալն« ու «Ինտերն» իմ տարբերակներն են»
19/05/2010 18:14

Մոուրինյո. «Ռեալն« ու «Ինտերն» իմ տարբերակներն են»

Իտալական «Ինտերի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ հաջորդ մրցաշրջանում կամ կմնա միլանյան թիմում, կամ էլ կգլխավորի մադրիդյան «Ռեալը»:

«Տարբերակները, որոնց մասին մտածում եմ, միայն դրանք են,- պորտուգալացի մասնագետի խոսքերը մեջբերել է «Reuters» գործակալությունը:- Միայն մադրիդյան ակումբը կարող է համոզել ինձ` երկամյա այսպիսի հիանալի աշխատանքից հետո հեռանալու «Ինտերից»: Եթե, այնուամենայնիվ, որոշեմ գլխավորել «Ռեալը», ամեն ինչ կանեմ մաքուր խղճով, քանի որ այստեղ շատ բանի եմ հասել»:

 

Մոուրինյո. «Ռեալն« ու «Ինտերն» իմ տարբերակներն են»