Թարգմանչուհու գեղարվեստական վեպի շնորհանդես` ՀԳՄ-ում
19/05/2010 17:48

Թարգմանչուհու գեղարվեստական վեպի շնորհանդես` ՀԳՄ-ում

Այսօր Հայաստանի Գրողների միությունում կայացել է թարգմանչուհի Նվարդ Վարդանյանի «Բաց հանգույցներ» վեպի շնորհանդեսը:

Ինչպես Aysor-ի հետ զրույցում նշեց հեղինակը, գիրքը ներկայացնում է 1947-48 թթ հայրենադարձությունից` մինչ մեր օրերը: Վեպում միահյուսված է հեղինակի ինքնակենսագրականը նաև, քանի որ այդ տարիներին Նվարդ Վարդանյանը ևս ծնողների հետ ներգաղթել է Ֆրանսիայից:

Նվարդ Վարդանյանը բազմաթիվ թարգմանական գրքերի հեղինակ է, «Բաց հանգույցները» թարգմանչուհու առաջին տպագրված վեպն է:

Ն. Վարդանյանը նշեց, որ վեպում արտացոլված է ներգաղթը, երկրում տիրող իրավիճակը, հերոսուհու անձնական կյանքը, որը կապվում է քաղաքական, տնտեսական իրադարձությունների հետ:

Վեպի ավարտին հերոսուհին ներքին և արտաքին պայքարից հետո շարունակում է լավատեսորեն ապրել և հասնում է իր նպատակին:
 

Թարգմանչուհու գեղարվեստական վեպի շնորհանդես` ՀԳՄ-ում