.jpg)
Մանուել Պելլեգրինին այսօր կարող է հեռանալ «Ռեալից»
Մադրիդի «Ռեալի» ներկայիս գլխավոր մարզիչ Մանուել Պելլեգրինին արդեն այսօր կարող է զրկվել իր աշխատանքից: Այս մասին տեղեկացնում է «Marca»-ն:
Ակումբի խորհրդի նիստում 17 ղեկավարները նախագահ Ֆլորենտինո Պերեսի գլխավորությամբ կլսեն գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոյի հաշվետվությունը, որում մարզական բաժնի կողմից մանրամասն վերլուծության կենթարկվեն անցած մրցաշրջանի ընթացքում թիմի ելույթները, ինչպես նաև անհաջողությունների հնարավոր պատճառները: Ավելի շուտ` հիմնական պատասխանատվությունը կդրվի չիլիացի մասնագետ Մանուել Պելլեգրինիի վրա: Ժամկետից շուտ նրա հետ պայմանագիրը խզելու համար, ի դեպ, «Արքայական ակումբը» պետք է փոխհատուցում վճարի 4 մլն եվրոյի չափով:
Հիշեցնենք, որ «Ռեալի» գլխավոր մարզչի հիմնական թեկնածուն Ժոզե Մոուրինյոն է: Եթե չհաջողվի պայմանավորվել նրա հետ, մադրիդյան գերակումբի ղեկավարությունը, որպես այլընտրանքային տարբերակներ, կքննարկի Ռաֆայել Բենիտեսի և Ֆաբիո Կապելլոյի թեկնածությունները: