.jpg)
ՀԱՀ-ի ոստիկանությունը պատրաստ է ապահովել անվտանգությունը
Հարավաֆրիկյան Հանրապետության ոստիկանությունը պատրաստ է ապահովել աշխարհի ֆուտբոլի առաջնության բոլոր մասնակիցների և երկրպագուների անվտանգությունը: Այս մասին հայտնել է երկրի ոստիկանության նախարարի տեղակալ Ֆիքիլե Մբալուլան: Իրաքի անվտանգության ծառայությունները, ինչպես արդեն տեղեկացրել ենք, հայտարարել են, որ ձերբակալել են «Ալ Քաիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպության անդամներից մեկին, ով ահաբեկչական գործողություններ էր պլանավորում աշխարհի առաջնության ժամանակ: Մբալուլան չի ասել` արդյոք ՀԱՀ-ի իշխանությունները տեղյա՞կ էին սպառնալիքի մասին, սակայն նշել է, որ երկրի ոստիկանությունը նման խնդիրներ ամեն օր է լուծում: Այս մասին տեղեկացնում է «Reuters» գործակալությունը:
«Արդյունքում մենք ամեն ինչի պատրաստ ենք,- ասել է նա:- Յուրաքանչյուր խաղացող, յուրաքանչյուր հյուր պաշտպանված կլինի»: