Ռաուլ. «Կկողմնորոշվեմ, երբ ամեն ինչ կհանդարտվի»
19/05/2010 20:20

Ռաուլ. «Կկողմնորոշվեմ, երբ ամեն ինչ կհանդարտվի»

Մադրիդի «Ռեալի» ավագ Ռաուլն իսպանական AS-ին տված հարցազրույցում խոսել է նաև իր ապագայի մասին:

«Ես առայժմ անհանգստանում եմ միայն մեկ բանի համար. պետք է կարողանամ շտապ վերականգնվել վնասվածքից: Դրա համար կպահանջվի 10 օր, որից հետո արձակուրդ կմեկնեմ: Այս պահին շատ են լուրերն ու ենթադրությունները, որ թիմի մարզչական շտաբում փոփոխություններ են կատարվելու: Երբ ամեն ինչ հանդարտվի, այդ ժամանակ էլ բանակցություններ կվարեմ ակումբի ղեկավարության հետ և կկողմնորոշվեմ իմ ապագայի հարցում»,- նշել է Ռաուլը:
 

Ռաուլ. «Կկողմնորոշվեմ, երբ ամեն ինչ կհանդարտվի»