Ռուսաստանի հավաքականը կխաղա 4-3-3 սխեմայով
19/05/2010 20:30

Ռուսաստանի հավաքականը կխաղա 4-3-3 սխեմայով

Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում հոլանդացի Դիկ Ադվոկատը խոսել է նաև ազգային ընտրանու բազային ակումբների մասին:

«Երբ Հիդդինկն իր աշխատանքն սկսեց Ռուսաստանում, ընտրություն կատարեց հօգուտ ԲԿՄԱ-ի խաղային համակարգի: Եվ դա գրագետ որոշում էր: Այդ ժամանակ ԲԿՄԱ-ն ավելի գերադասելի էր, ուստի զարմանալի չէ, որ այդ ակումբի վեց ֆուտբոլիստներ էին ընդգրկված հավաքականի կազմում: Իսկ երբ «Զենիթն» սկսեց հաջողության հասնել` խաղի կառուցման մեկ այլ համակարգի շնորհիվ, արդեն կարելի էր նկատել, որ Եվրոպայի առաջնությունում Հիդդինկը թիմը դասավորում է 4-3-3 մարտավարությամբ: Հենց այդ սխեման էի ես օգտագործում «Զենիթում», և հենց դա էլ հավաքականին օգնեց` Եվրոպայի առաջնությունում հաջողության հասնելու համար: Կշարունակեմ ապավինել այդ մարտավարությանը: Դրա օգտագործման համար անհրաժեշտ ֆուտբոլիստներ մենք ունենք»,- ասել է Ադվոկատը:
 

Ռուսաստանի հավաքականը կխաղա 4-3-3 սխեմայով