.jpg)
Գեղարվեստական մարմնամարզության ՀՀ թիմային առաջնությունում
Մայիսի 18-ից 22-ը Երևանում տեղի է ունեցել գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի Հանրապետության թիմային առաջնությունը, որին մասնակցել է 9 թիմ` Երևանից, Կապանից և Գյումրիից (ընդհանուր հաշվարկով` 60 մասնակից):
Թիմային հաշվարկով առաջին տեղն զբաղեցրել է Գյումրիի առաջին թիմը, երկրորդը` Կենտրոն համայնքի առաջին թիմը, իսկ երրորդը` Գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի թիմը:
Բազմամարտում սպորտի վարպետի ծրագրով առաջին 3 տեղերն զբաղեցրել են.
Ինեսա Սիմոնյանը (84-45 միավոր, ք. Գյումրի),
Ռիմա Ղարագյոզյանը (72-3, ԳՄևԱՕՄ մարզադպրոցի թիմ),
Նաիրա Մինասյանը (68-7 արդյունքով, ք. Գյումրի):
Սպորտի վարպետի թեկնածուի ծրագրով առաջին երեք տեղերը գրավել են.
Մերի Իսրայելյանը (84-85 միավոր, Կենտրոն համայնք),
Սոնա Իսրայելյանը (81-6 միավոր, Կենտրոն համայնք),
Շապավալովա Մարիա (70-75 միավոր, Կենտրոն համայնք):
Առաջին կարգայինների ծրագրում առաջին երեք տեղերն զբաղեցրել են.
Միլենա Հովհաննիսյանը (47-8, Կենտրոն համայնք),
Սոնա Հարությունյանը (41-5, Կենտրոն համայնք),
Լաուրա Ոսկանյանը (41-25 միավոր, ԳՄ և ԱՕՄ մարզադպրոցի թիմ):
Ինչպես տեղեկացնում են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, առաջնության հաղթողները սեպտեմբերին կմասնակցեն Մոսկվայում կայանալիք գեղարվեստական մարմնամարզության աշխարհի առաջնությանը: