Պարզվել է երեխայի ինքնությունը. դա Ազալիա Գադելշինան է
24/05/2010 11:57

Պարզվել է երեխայի ինքնությունը. դա Ազալիա Գադելշինան է

Ոստիկանության աշխատակիցները պարզել են, որ մայիսի 21-ին Արարատի մարզի Ջրաշեն գյուղին հարակից ջրանցքում հայտնաբերվել է ապրիլի 20-ից որոնվող, 2001 թ. ծնված, Երեւանի Բրյուսովի 28/4 հասցեի բնակչուհի Ազալիա Գադելշինայի դին: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից:

Հիշեցնենք, որ մայիսի 21-ին ժամը 21.21-ին Արտաշատի ոստիկանության բաժնից տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Ջրաշեն գյուղին հարակից ջրանցքում հայտնաբերվել է դիակ, եւ այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ժամը 21.26-ին դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Փրկարարների ուժերով ջրանցքից դուրս է բերվել եւ իրավապահ մարմիններին հանձնվել անձը չպարզված մոտ 8 տարեկան աղջկա դի:


 

Պարզվել է երեխայի ինքնությունը. դա Ազալիա Գադելշինան է