Երևան է ժամանել լեգենդար Deep Purple խումբը
24/05/2010 11:00

Երևան է ժամանել լեգենդար Deep Purple խումբը

Այսօր վաղ առավոտյան Երևան է ժամանել լեգենդար Deep Purple խումբը:

Ինչպես հայտնում է «Մեդիամաքս»-ը, Deep Purple-ի համերգը Երևանում կկայանա մայիսի 25-ին, ժամը 19:00-ին` Կարեն Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրում:

Համերգի նախօրեին “Վիբրոգրաֆուս” ընկերությունը նոր անակնկալ է պատրաստել ռոքի սիրահարների համար. վերջին 500 տոմսի համար գործում է հատուկ զեղչ և դրանք 10 հազար դրամով կարելի է գնել Տիկնիկային թատրոնի և Մարզահամերգայի համալիրի տոմսարկղերում:
 

Երևան է ժամանել լեգենդար Deep Purple խումբը