«Deep Purple»-ին Երևանում դիմավորեցին նաև իրանցի երկրպագուները
24/05/2010 17:20

«Deep Purple»-ին Երևանում դիմավորեցին նաև իրանցի երկրպագուները

«Deep Purple» ռոք-խումբը, որը վաղը հանդես է գալու բացառիկ համերգով, արդեն Երևանում է: Խմբի երաժիշտներին լրագրողների հետ հանդիպման ժամանակ բացականչություններով, պաստառներով դիմավորեցին երկրպագուները` ինչպես Հայաստանից, այնպես էլ հարևան երկրներից:

Երկրպագուների շարքում առանձնանում էին 3 երիտասադներ, ովքեր Հայաստան էին ժամանել Իրանի Իսլամական Հանրապետությունից: Երիտասարդները բերել էին Իրանի պետական դրոշը, որի վրա անգլերեն տառերով գրված էր «Deep Parple» և «Իրան, Թեհրան» գրությունները:

Նշենք, որ խմբի երևանյան համերգի կազմակերպիչներն են «Վիբրոգրաֆուս» և «Հայռուսգազարդ» ընկերությունները: Համերգը, որի տոմսերի վաճառքը սկսվել է դեռ նախորդ տարվա դեկտեմբեր ամսից, կայանալու է վաղը` 19:00-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Հանդիպման ընթացքում երաժիշտները հայտնեցին, որ Հայաստանում համերգ ունենալու հրավերն ընդունել են մի քանի պատճառներով: Դրանցից կարևորագայունը, ըստ «Deep Purple» խմբի անդամների, 20 տարի առաջ Հայաստանում կայացած բարեգործական համերգն է:

Նշենք, որ ասուլիսի վերջում առավել ճկուններին հաջողվեց ստանալ երաժիշտների ինքնագրերը: Ոմանք աստղերի ստորագրության համար բերել էին իրենց կիթառները, ոմանք` խմբի անդամների դիմանկարները, իսկ իրանցի երիտասարդների համար խմբի անդամները ստորագրեցին հայրենի պետական դրոշի վրա:
 

«Deep Purple»-ին Երևանում դիմավորեցին նաև իրանցի երկրպագուները