.jpg)
Ֆաբրեգասն ու Տորրեսն առայժմ ընդհանուր խումբ չեն վերադարձել
Այսօր Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականը կսկսի նախապատրաստությունը Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայանալիք աշխարհի առաջնությանը: Երեկոյան Վիսենտե դել Բոսկեի թիմն առաջին բաց մարզումը կանցկացնի: Սպասվում է, որ պարապմունքին կմասնակցեն 21 ֆուտբոլիստներ, ովքեր ընդգրկված են իսպանական ընտրանու հայտացուցակում: Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը և «Լիվերպուլի» հարձակվող Ֆեռնանդո Տորրեսը, ովքեր վերականգնվում են վնասվածքներից, նախկինի պես կշարունակեն մարզվել անհատական ծրագրով: