.jpg)
Կապելլո. «Բեքհեմը մարզչական կազմում չի ընդգրկվի»
Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն հերքել է տեղեկությունը, որի համաձայն` Դևիդ Բեքհեմը, ով վնասվածքի պատճառով չի կարող հանդես գալ Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայանալիք աշխարհի առաջնությունում, կընդգրկվի թիմի մարզչական շտաբում:
«Բեքհեմը մարզչական կազմում չի լինի: Հաստատ չի լինի: Նա մեզ հետ կմեկնի ՀԱՀ, սակայն չի մասնակցի մարզումային գործընթացին: Մենք պետք է հարգենք հավաքականի մյուս մարզիչներին: Իսկ Դևիդն օրինակ պետք է լինի մյուսների համար: Նա կարող էր մեկ այլ վայրում հանգիստ անցկացնել իր արձակուրդը, սակայն գերադասեց մեզ հետ լինել»,- Կապելլոյի խոսքերը մեջբերել է «Sky Sports»-ը: