Խոակին Բոգոսյանը կժամանի Երևան
24/05/2010 17:22

Խոակին Բոգոսյանը կժամանի Երևան

Իտալական «Լացիոն» ցանկություն է հայտնել ձեռք բերել արգենտինական «Նյուելզ Օլդ Բոյզի» ուրուգվահայ հարձակվող Խոակին Բոգոսյանի տրանսֆերը: Սակայն, ըստ «Corriere dello Sport»-ի տարածած տեղեկությունների, քանի որ հայ ֆուտբոլիստի իրավունքները պատկանում են «Սերրո» ակումբին, «Լացիոյի» ղեկավարությունը բանակցություններ կսկսի հենց այդ ակումբի և ոչ թե «Նյուելզ Օլդ Բոյզի» հետ:

 

Ավելացնենք, որ Խոակին Բոգոսյանի ծառայություններով հետաքրքրվում է նաև իտալական «Ռոման»: Նրա խաղին շարունակում են հետևել եվրոպական մի շարք այլ հայտնի ակումբների, այդ թվում` «Սամպդորիայի», «Նապոլիի» և «Լիվերպուլի» ներկայացուցիչները:

Ըստ մեզ հասած տեղեկությունների` ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը վերջերս հեռախոսով զրուցել է 22-ամյա տաղանդաշատ այդ ֆուտբոլիստի հետ: Խնդիրը, բնականաբար, վերաբերում է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում նրա հանդես գալուն: Խոակինն ընդունել է Հայաստան ժամանելու առաջարկը և, ըստ որոշ տեղեկությունների, մոտ օրերս կայցելի Երևան: Մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Խոակին Բոգոսյանը կարող է ներկա լինել Հայաստան-Ուզբեկստան ստուգողական հանդիպմանը, որը տեղի կունենա մայիսի 25-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

 

Խոակին Բոգոսյանը կժամանի Երևան