Մոուրինյոն Էշլի Քոուլին կանչում է «Ռեալ»
24/05/2010 18:47

Մոուրինյոն Էշլի Քոուլին կանչում է «Ռեալ»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի թեկնածու Ժոզե Մոուրինյոն իր ապագա թիմի կազմում ցանկանում է տեսնել «Չելսիի» պաշտպան Էշլի Քոուլին: Այս մասին հաղորդում է «Daily Mail»-ը: Անգլիացի այդ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կարող է կազմել 25 մլն ֆունտ ստեռլինգ: Հիշեցնենք, որ ավելի վաղ Մոուրինյոյի հետ միասին «Ռեալ» տեղափոխվելու ցանկություն է հայտնել «Ինտերի» պաշտպան Մայկոնը:

Ավելացնենք, որ պորտուգալացի մասնագետի գործակալ Ժորժե Մենդեշն սկսել է բանակցությունները «Ռեալի» ղեկավարության հետ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կողմերը դեռևս անցած շաբաթ բանավոր պայմանավորվածության են հանգել` կապված պայմանագրային հիմնական կետերի հետ: Համաձայն դրանց` Մոուրինյոն 4 տարվա պայմանագիր կստորագրի տարեկան 10 մլն եվրո աշխատավարձով:

 

Մոուրինյոն Էշլի Քոուլին կանչում է «Ռեալ»