Օսլոյում տեղի է ունեցել «Եվրատեսիլ-2010»-ի բացման արարողությունը
24/05/2010 11:49

Օսլոյում տեղի է ունեցել «Եվրատեսիլ-2010»-ի բացման արարողությունը

Մայիսի 23-ի երեկոյան, Օսլոյում տեղի է ունեցել «Եվրատեսիլ-2010» Միջազգային երգի մրցույթի բացման արարողությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ողջույնի խոսքով հանդես է եկել Օսլոյի քաղաքապետ Ֆաբիան Ստենգը և «Եվրատեսիլի» տնօրեն Սվանտե Ստոկսելիուսը:

Մրցույթի նախորդ տարվա հաղթող, Նորվեգիան ներկայացրած Ալեքսանդր Ռիբակը երգել է իր երգերից մի քանիսը, այդ թվում` 2009-ին հաղթանակ բերած «Հեքիաթը» (Fairytale):

Ռուսաստանը ներկայացնող Պյոտր Նալիչը, համաձայն աղբյուրի, չի սպասել արարողության ավարտին և դուրս է եկել մոտավորապես մեկնարկից կես ժամ անց:
 

Օսլոյում տեղի է ունեցել «Եվրատեսիլ-2010»-ի բացման արարողությունը