Հայտնաբերվել են դիակներ. մեկը` 8-ամյա աղջնակի
24/05/2010 11:13

Հայտնաբերվել են դիակներ. մեկը` 8-ամյա աղջնակի

Մայիսի 21-ին, ժամը 18.43-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Րաֆֆու 95/13 հասցեի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին, եւ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից:

Ժամը 18.48-ին դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարների ուժերով բացվել է նշված բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 1929 թ. Հ. Քառյանի դիակը:
Դին հանձնվել է իրավապահ մարմիններին:

Նույն օրը, ժամը 21.21-ին Արտաշատի ոստիկանության բաժնից տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Ջրաշեն գյուղին հարակից ջրանցքում հայտնաբերվել է դիակ, եւ այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ժամը 21.26-ին դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

Փրկարարների ուժերով ջրանցքից դուրս է բերվել եւ իրավապահ մարմիններին հանձնվել անձը չպարզված մոտ 8 տարեկան աղջկա դի:
 

Հայտնաբերվել են դիակներ. մեկը` 8-ամյա աղջնակի