Սեյրան Օհանյանն ընդունել է ՀԲԸՄ Եվրոպայի գրասենյակի տնօրենին
24/05/2010 19:34

Սեյրան Օհանյանն ընդունել է ՀԲԸՄ Եվրոպայի գրասենյակի տնօրենին

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ, Հայ բարեգործական ընդհանուր միության Եվրոպայի գրասենյակի տնօրեն Ալեքսի Գովչյանին: Այս մասին հաղորդում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացման հեռանկարները: ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել սփյուռքահայ կազմակերպությունների գործունեությունը:

Ալեքսի Գովչյանը հավաստիացրել է, որ Հայաստանի զինված ուժերը գտնվում են Սփյուռքի հայկական կազմակերպությունների ուշադրության կենտրոնում` նշելով, որ այսուհետ Եվրոպայի հայկական կազմակերպությունները ավելի ակտիվ աջակցություն կցուցաբերեն ՀՀ պաշտպանական խնդիրների լուծմանը:
 

Սեյրան Օհանյանն ընդունել է ՀԲԸՄ Եվրոպայի գրասենյակի տնօրենին