.jpg)
«Խիզախ քայլ», և թուրք դրամատուրգը Հայաստանում է
Այսօր Հայաստանի գրողների միությունում հայ հասարակության դատին է հանձնվել թուրք ժամանակակից դրամատուրգ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հասան Էրքեքի «Շեմ» պիեսը:
Ինչպես Aysor-ի հետ զրույցում նշեց Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, «Շեմ» պիեսը խորհրդանշական է, քանի որ թուրք մատավորականը կարողացավ հաղթահարել այդ շեմը, որը կարող է բաժանել կամ միավորել:
«Այդ մարդը խիզախություն ունեցավ` թուրք լինելով` գալ Հայաստան` ՀԳՄ հրավերով»,- շշետց Լ. Անանյանը և հավելեց, որ մենք պարտավոր ենք այնպես անել, որ հասարակություններն իրար ճանաչեն, և «որքան գրողը, մտավորականը խառնվի այս գործընթացին, այնքան հեշտ կլինի ամեն մի ցավագին որոշում` հատկապես Թուրքիայի համար»:
«Շեմ» դրաման հեղինակը գրել է 90-ական թվակակններին, իսկ 1997 թ.-ին այն արժանացել է Յունուս Էմրեյի մրցանակին, հետագայում պիեսը բեմադրվել է Ստամբուլի պետական թատրոնում, բեմադրությանը մասնակցել են 300 դերասան:
Այս ստեղծագործության միջոցով Հասան Էրքեքը բացահայտում է գյուղից քաղաք ընդմիշտ մեկնող տարբեր սերունդների մարդկանց ողբերգությունը, հոգեկան ապրումները դժվարությունները, որոնք ավարտվում են գեղջկական անապահով ընտանիքի քայքայմամբ ու կործանումով:
Նշենք, որ Հասան Էրքեքը ղեկավարում է Անատոլիայի համալսարանի բեմական արվեստի ամբիոնը, գիտական տասնյակ հոդվածների աշխատությունների հեղինակ է: «Շեմը» թարգամանվել է անգլերեն, ֆրանսերեն, այժմ` նաև հայերեն, թագմանիչը Մելինե Անումյանն է: