Սկոլարի. «Հրաժեշտ կտամ «Բունեդկորին»` ձեռքը դնելով սրտիս»
24/05/2010 18:42

Սկոլարի. «Հրաժեշտ կտամ «Բունեդկորին»` ձեռքը դնելով սրտիս»

Ուզբեկական «Բունեդկորի» գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին պատմել է, թե ինչի մասին ավելի շատ կհիշի, երբ հեռանա այդ երկրից:

«Շատ հյուրընկալ ժողովուրդ է: Մարդիկ հասարակ են ու բարեհամբույր: Երկիրը շատ գեղեցիկ է և հանգիստ: Տաշքենդը նույնպես ինձ շատ է դուր եկել: Մի բան ընդմիշտ կմնա իմ հիշողության մեջ. այստեղ մարդիկ, շփվելով մեկ ուրիշի հետ, ձեռքը դնում են սրտին: Հավատացեք, դրանում շատ խորը իմաստ կա: Եվ երբ ակումբի հետ պայմանավորվածության համաձայն հեռանամ ակումբից, հրաժեշտ կտամ` ձեռքը դնելով սրտիս»,- Սկոլարիի խոսքերը մեջբերել է «Բունեդկորի» պաշտոնական կայքը:

 

Սկոլարի. «Հրաժեշտ կտամ «Բունեդկորին»` ձեռքը դնելով սրտիս»