Երևանում նոր հեծանվահրապարակ է կառուցվելու
24/05/2010 15:45

Երևանում նոր հեծանվահրապարակ է կառուցվելու

Երևանում կառուցվելու է միջազգային չափանիշներին համապատասխանող նոր հեծանվահրապարակ, որի շինարարական աշխատանքները մեկնարկելու են մոտ օրերս: Նախագծին ծանոթացել է  Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Նոր հեծանվահրապարակը կառուցվելու է իտալական «Renco S.p.A» ընկերության և Երևանի քաղաքապետարանի կողմից` ծովակալ Իսակովի պողոտայի հարևանությամբ: Այն նախատեսված է 3200 հանդիսատեսի համար, ունենալու է երկու մարզասրահ` կից հանդերձարաններով ու ցնցուղով, բուժօգնության սենյակ, գրասենյակներ, կոնֆերանսների համար նախատեսված դահլիճ, ճաշարան, հասարակական սանհանգույցներ, 240 մեքենայի համար նախատեսված վերգետնյա կայանատեղի:

Հեծանվահրապարակի կառուցման նախահաշվարկային արժեքը կազմում է 5,91 միլիարդ դրամ:
 

Երևանում նոր հեծանվահրապարակ է կառուցվելու