.jpg)
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ն առաջարկում է` «ջան ասել, ջան լսել»
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ այսուհետ «Բարբառ» սակագնային պլանի բաժանորդները կարող են ակտիվացնել «ջան-ջան» ծառայությունն ու յոթ օր շարունակ կատարել անսահմանափակ թվով զանգեր սակագնային պլանի ներսում` վճարելով ընդամենը 700 դրամ ծառայության ակտիվացման համար:
«Ջան-ջան» ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է ուղարկել *707# հրահանգը: Ծառայության գործողության ժամկետն է յոթ օր: Եթե նշված ժամկետի ավարտին բաժանորդի հաշվին լինի առնվազն 700 դրամ, ապա «ջան-ջան» ծառայության գործողության ժամկետն ավտոմատ կերկարացվի, հակառակ դեպքում ծառայությունը կապաակտիվացվի: Ավտոմատ երկարացումը կասեցնելու համար անհրաժեշտ է ապաակտիվացնել ծառայությունը` ուղարկելով *707*0# հրահանգը: