.jpg)
Հայաստանում անցկացվելու է ՆԱՏՕ-ի հերթական շաբաթը
Ինչպես տեղեկացնում են ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հունիսի 14-18-ը Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակում Հայաստանում անցկացվելու է ՆԱՏՕ-ի հերթական շաբաթը, որի ընթացքում նախատեսվում են Դաշինքի ներկայացուցիչների այցեր Երևան, հանդիպումներ և մի շարք միջոցառումներ:
ՆԱՏՕ-ի շաբաթը Հայաստանի կողմից այս տարի իրականացվող կարևոր միջոցառումներից մեկն է, որի նպատակն է Հայաստանի հասարակությանը ներկայացնել Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հիմնական ուղղությունները, Դաշինքի գործունեության ժամանակակից նկարագիրը և բովանդակությունը:
Հունիսի 14-ին Արտաքին գործերի նախարարությունում տեղի կունենա Երևան-Կունդուզ/ISAF հեռուստակամուրջը Աֆղանստանում հայ խաղաղապահ գումարտակի զինծառայողների և նրանց ընտանիքների համար:
Հունիսի 15-16–ը «Անի Պլազա» հյուրանոցում տեղի կունենա ՆԱՏՕ/ԵԱԳԽ «Հասարակական ընկալումնեը ՆԱՏՕ-ի գործողությունների և անվտանգության ու պաշտպանական բարեփոխումների վերաբերյալ» թեմայով միջազգային սեմինար
Հունիսի 17-ին ժամը 12.45 Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում ուսանողների համար կկարդացվեն դասախոսություններ, նաև կտրամադրվեն գրքեր «ՆԱՏՕ անկյուն» ստեղծելու նպատակով: