Արմեն Գյուլբուդաղյանցը գլխավորեց «Իմպուլսը»
11/06/2010 19:36

Արմեն Գյուլբուդաղյանցը գլխավորեց «Իմպուլսը»

Դիլիջանի «Իմպուլսի» մարզչական շտաբում փոփոխություններ են տեղի ունեցել: Գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանին, ըստ մեր տեղեկությունների, փոխարինել է Արմեն Գյուլբուդաղյանցը, ով հայտնի է երիտասարդ ֆուտբոլիստների հետ կատարած աշխատանքով և այդ առումով հարուստ փորձ ունի: Դա նշանակում է, որ «Իմպուլսը» կփորձի շեշտը դնել տեղացի խաղացողների պատրաստման վրա:

Ավելացնենք, որ Վարուժան Սուքիասյանը չի հեռանա դիլիջանյան ակումբից և այսուհետ կկատարի փոխնախագահի պարտականությունները:
 

Արմեն Գյուլբուդաղյանցը գլխավորեց «Իմպուլսը»