.jpg)
11/06/2010 13:53
Էդուարդ Մնացականյանը` Հայաստանի վետերանների չեմպիոն
Միջազգային վարպետ Էդուարդ Մնացականյանը, 9 հնարավորից վաստակելով 8 միավոր, Երևանում անցկացված Հայաստանի վետերանների առաջնությունում նվաճեց չեմպիոնի տիտղոսը: Մրցաշարին մասնակցում էին 41 շախմատիստներ:
Ինչպես տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, Մնացականյանը Հայաստանի վետերանների չեմպիոն է դառնում երրորդ անգամ: