«Եկեղեցիները երկխոսության Մեջ» հանձնախմբի հանդիպում
11/06/2010 18:27

«Եկեղեցիները երկխոսության Մեջ» հանձնախմբի հանդիպում

Ինչպես տեղեկացնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգը, հունիսի 7-10-ը, Շվեցարիայում, Բոսեի Ինստիտուտում, տեղի է ունեցել Եկեղեցիների Եվրոպական Կոնֆերանսի «Եկեղեցիները երկխոսության Մեջ» (ԵԵՄ) հանձնախմբի հանդիպումը, որին ներկա էին հանձնախմբի նորընտիր անդամները` նշանակված ԵԵԿ-ի Կենտրոնական Կոմիտեի կողմից անցյալ դեկտեմբերին:

Հանդիպման ընթացքում Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ներկայացնում էր Արագածոտնի թեմի առաջնորդ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը:

Հանձնախմբի անդամներն անդրադարձան ԵԵՄ-ի աշխատանքի վերաբերյալ ԵԵԿ Կենտրոնական Կոմիտեից և Նախագահական Կազմից ստացած որոշումներին, որոնց համաձայն աշխատանքներ կիրականացվեն մինչև 2013թ.:

Հանձնախումբն անդրադարձ կատարեց «Եկեղեցու Միությունը» թեմայի հեռանկարներին: Քննարկվեցին նաև 2010թ.-ի հուլիսի 7-10 տեղի ունենալիք Եվրոպայի Աստվածաբանական ֆակուլտետների երրորդ խորհրդակցության նախապատրաստման և անցկացման հարցեր:
 

«Եկեղեցիները երկխոսության Մեջ» հանձնախմբի հանդիպում