Ֆուրսենկո. «Բլատտերը մեր հայտը զարգացող անվանեց»
11/06/2010 19:23

Ֆուրսենկո. «Բլատտերը մեր հայտը զարգացող անվանեց»

Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Սերգեյ Ֆուրսենկոն, մեկնաբանելով ՖԻՖԱ-ի համաժողովի աշխատանքները, առանձնացրել է դրական առումով ռեկորդային ֆինանսական ցուցանիշները: Այս մասին հայտնում է «Սպորտ Էքսպրեսը»:

«Նրա եկամուտը, ինչպես երևում է ներկայացված հաշվետվությունից, գերազանցել է մեկ միլիարդ դոլարի սահմանագիծը: Քննարկվեցին նաև մեզ հուզող հարցեր` կապված ֆուտբոլային գործակալների գործունեության և տրանսֆերների հետ: Բացի այդ, գործնական շատ հանդիպումներ եղան, այդ թվում` ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատտերի և ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի հետ: Մի խոսքով` այցելությունը Հարավաֆրիկյան Հանրապետություն շատ օգտակար էր»,- ասել է Ֆուրսենկոն:

Խոսելով Ռուսաստանի հայտի շնորհանդեսի մասին` կապված աշխարհի 2012 թ. աշխարհի առաջնության անցկացման հետ, ՌՖՄ-ի նախագահը շեշտել է. «Պատվիրակության կազմում փոխնախագահ Շուվալովի և այնպիսի մարդկանց ներկայությունը, ինչպիսիք են Աբրամովիչն ու Արշավինը, ռուսական հայտին լրացուցիչ լուրջ կշիռ տվեց: Բլատտերն այն զարգացող անվանեց, քանզի եթե համաշխարհային ֆուտբոլային ստուգատեսը կայանա ՌԴ-ում, դրանից հետո մեր երկրում կմնա 13 նոր մարզադաշտ, ժամանակակից ենթակառուցվածքներ, ինչը զարգացման հսկայական խթան կտա ոչ միայն ֆուտբոլին, այլև ողջ հանրությանը»:
 

Ֆուրսենկո. «Բլատտերը մեր հայտը զարգացող անվանեց»