Հայաստանի հավաքականի երկրորդ բրոնզե մեդալը
11/06/2010 17:41

Հայաստանի հավաքականի երկրորդ բրոնզե մեդալը

Մոսկվայում կազմակերպված Եվրոպայի բռնցքամարտի առաջնության կիսաեզրափակչում մինչև 48 կգ քաշային կարգում հանդես եկող Հովհաննես Դանիելյանը, ով Եվրոպայի գործող չեմպիոնն էր, ցավոք, պարտվեց ադրբեջանցի Էլվին Մամիշզադեին: Վերջինս ընդամենը 19 տարեկան է, աշխարհի առաջնությունում պայքարից դուրս էր մնացել առաջին իսկ փուլից և մեծահասակների մրցաշարում հանդես գալու մեծ փորձ չուներ: Այդուհանդերձ, նրան հաջողվեց 8:1 հաշվով հաղթել քաշային կարգի բացահայտ ֆավորիտին` Հովհաննեսին և մտնել եզրափակիչ:

Հիշեցնենք, որ քառորդ եզրափակչում Մամիշզադեն պայքարից դուրս էր թողել ՌԴ դրոշի տակ հանդես եկող Դավիթ Հայրապետյանին:
 

Հայաստանի հավաքականի երկրորդ բրոնզե մեդալը