Հրաչիկ Ջավախյանը եզրափակչում է
11/06/2010 17:58

Հրաչիկ Ջավախյանը եզրափակչում է

Մոսկվայում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի առաջնության մինչև 64 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Հրաչիկ Ջավախյանը կիսաեզրափակիչ մենամարտում վստահ հաղթանակ տոնեց ուկրաինացի Ալեքսանդր Կլյուչկոյի նկատմամբ 5:1 հաշվով: Հայ մարզիկն արդեն երկրորդ ռաունդում իրադարձությունների ընթացքը թեքեց իր օգտին, իսկ երրորդ ռաունդում ամրապնդեց առավելությունը` գործելով հակագրոհների մարտավարությամբ:

Ավելացնենք, որ ոսկե մեդալի համար պայքարում Հրաչյա Ջավախյանը կմենամարտի հունգարացի Գյուլա Կեյտի հետ:
 

Հրաչիկ Ջավախյանը եզրափակչում է