Մարադոնա. «Մասկերանոն իրեն վատ է զգում»
11/06/2010 19:25

Մարադոնա. «Մասկերանոն իրեն վատ է զգում»

Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Խավիեր Մասկերանոն չի կարողացել ներկայանալ լրագրողների հետ հանդիպմանը Նիգերիայի հավաքականի հետ հանդիպման նախօրեին: Այս մասին հայտնում է sportbox.ru-ն:

«Խավիերն իրեն վատ էր զգում: Ավելի լավ է, որ նա հիմա հանգստանա: Կարծում եմ` վաղը դուք նրան կտեսնեք խաղադաշտում»,- հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան:

Հիշեցնենք, որ Արգենտինայի ու Նիգերիայի հավաքականները Կորեայի ու Հունաստանի թիմերի հետ միասին ընդգրկված են «B» խմբում:
 

Մարադոնա. «Մասկերանոն իրեն վատ է զգում»