ՄԻՊ-ն անդրադարձել է ՔԿՀ-ներում ինքնասպանությունների խնդրին
11/06/2010 18:10

ՄԻՊ-ն անդրադարձել է ՔԿՀ-ներում ինքնասպանությունների խնդրին

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնությա հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է`

«Վերջին շրջանում հաճախակի են դարձել ինքնասպանության և ինքնասպանության փորձերի դեպքերը քրեակատարողական հիմնարկներում: Ըստ Պաշտպանի աշխատակազմին ներկայացված տեղեկատվության` համապատասխան իրավապահ մարմինների կողմից հարուցված են քրեական գործեր և իրականացվում է նախաքննություն: Պաշտպանը հույս է հայտնում, որ կիրականացվեն բոլոր անհրաժեշտ միջոցառումները նշված դեպքերի օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննության համար, ինչպես նաև հանգամանորեն կքննարկվի ինքնասպանության հասցնելու վարկածը:

Պաշտպանը կոչ է անում ՀՀ Արդարադատության նախարարությանը միջոցներ ձեռնարկել ինքնավնասման, ագրեսիվության և կոնֆլիկտայնության ռիսկային խմբերում ընդգրված անձանց նկատմամբ հսկողությունը ուժեղացնելու, ինչպես նաև` քրեակատարողական հիմնարկներում սոցիալ-հոգեբանական աշխատանքների մակարդակը բարձրացնելու ուղղությամբ»:
 

ՄԻՊ-ն անդրադարձել է ՔԿՀ-ներում ինքնասպանությունների խնդրին