Օլսեն. «Բենտները հոլանդացիների դեմ չի խաղա»
11/06/2010 19:18

Օլսեն. «Բենտները հոլանդացիների դեմ չի խաղա»

Դանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենը հայտարարել է, որ իր թիմի հարձակվող Նիկոլաս Բենտները չի հասցնի ապաքինվել վնասվածքից և մասնակցել Հոլանդիայի հավաքականի հետ աշխարհի առաջնության խմբային փուլի շրջանակներում կայանալիք հանդիպմանը:

«Իհարկե, մենք շատ կցանկանայինք, որպեսզի նա մասնակցեր խաղին, սակայն դա ընդամենը երազանք է: Ցավոք, ես չեմ կարծում, որ նա կկարողանա խաղալ: Բոլորս էլ հույս ունենք, որ Նիկոլասը կվերականգնվի և կօգնի մեզ մյուս խաղերում: Նա շատ լավ և տաղանդավոր ֆուտբոլիստ է»,- Օլսենի խոսքերը մեջբերել է «Reuters» գործակալությունը:

Ավելացնենք, որ Դանիայի ու Հոլանդիայի հավաքականների հանդիպումը պլանավորված է հունիսի 14-ին:
 

Օլսեն. «Բենտները հոլանդացիների դեմ չի խաղա»