.jpg)
Վաղը Ռոբբենը կմիանա Հոլանդիայի հավաքականին
Հոլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բերտ վան Մարվեյկը հայտարարել է, որ հարձակողական ոճի կիսապաշտպան Արյեն Ռոբբենն արդեն Հարավաֆրիկյան Հանրապետության ճանապարհին է և վաղը պետք է միանա ազգային թիմի իր խաղընկերներին: Այս մասին տեղեկացնում է AP գործակալությունը:
«Մի ամբողջ շաբաթ է` նրան չեմ տեսել: Վաղն ամեն ինչ պարզ կլինի»,- ասել է վան Մարվեյկը:
Հիշեցնենք, որ կիսապաշտպանը վնասվածք է ստացել Հունգարիայի ընտրանու հետ ստուգողական խաղում: Իսկ դանիացիների հետ առաջին խաղը հոլանդացիները կանցկացնեն հունիսի 14-ին: