.jpg)
Ինքնասպանությունը թեստերի թերությունների լրջագույն ահազանգն է
Միասնական համակարգով քննությունների թեստերի կազմման ժամանակ ոչ մի սկզբունք պահպանված չէ, գտնում է «Այգ» հոգեբանական կենտրոնի փորձագետ Ռուբեն Պետրոսյանը: Այսօր ասուլիսի ժամանակ նա շեշտեց, որ թեստերը պետք է կազմված լինեն ոչ միայն գիտական հիմնավորումներով, այլև` հոգեբանական, սակայն այդ սկզբունքը չի պահպանվում:
«Վալիդականությունը, մատչելիությունը պահպանված չեն»,- ասաց նա, և հավելեց, որ նման թեստերի համար պատասխանատվությունն այնքան էլ չի ընկնում կրթության և գիտության նախարարության վրա:
«Թեստերը գիտական հիմքերով կառուցված չեն, և նրանց կազմման աշխատանքներին չեն մասնակցել ոչ մանկավարժներ, ոչ հոգեբաններ, անգամ` մանկագիրներ»,- նշեց փորձագետը: Ըստ բանախոսի` թեստերը պետք է անցնեն փորձաքննություն` այնտեղ, որտեղ կազմվել են, որպեսզի դրանց սխալներն ու անճշտությունները հղկվեն: Նա նաև շեշտեց, որ թեստերն անպայման պետք է համապատասխանեն կրթական ծրագրերին:
«Այնտեղ կան հարցեր, որոնք ընդհանրապես ծրագրով նախատեսված չեն: Բա ինչպե՞ս կարելի է դա անել»,- ասաց նա` շեշտելով, որ Երևանի թիվ 12 դպրոցի շրջանավարտ Գոհար Մ.-ի ինքնասպանության դեպքն այդ խնդրի լրջագույն ահազանգն է: