.jpg)
Առաջարկվել է Ռուբեն Վարդազարյանի թեկնածությունը
Ինչպես տեղեկացնում են ՀՀ Վճռաբեկ դատարանից, այսօր կայացել է Արդարադատության խորհրդի նիստ, որի ընթացքում Խորհուրդը, քննարկելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնում թեկնածություն առաջարկելու վերաբերյալ հարցը, որոշեց Հայաստանի Հանրապետության Նախագահին առաջարկել Ռուբեն Վարդազարյանի թեկնածությունը` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնում նշանակելու համար: