«Սպորտը` բոլորի համար». հանրային լսումներ
11/06/2010 19:14

«Սպորտը` բոլորի համար». հանրային լսումներ

2010 թ. հունիսի 28-ին Եվրոպական խորհրդարանում (Բրյուսել) տեղի են ունենալու հանրային լսումներ «Սպորտը` բոլորի համար» թեմայով: Այսօր եվրոպացիների 40 տոկոսը մշտական հիմունքներով զբաղվում է ֆիզիկական պարապմունքներով: Այնուամենայնիվ, սպորտում ներգրավվածության այս ցուցանիշը բավարար չէ: Եվրոպական միությունը հնարավորություն և ցանկություն ունի` սպորտով զբաղվող մարդկանց քանակն ավելացնելու ևս 100 միլիոնով: Սա դառնալու է Եվրոպայի գերնպատակներից մեկը:

Եթե այդ նպատակն իրականություն դառնա, հիվանդությունների և դրանց արդյունքում մահացությունների թիվը, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, Եվրոպայում կնվազի 10 տոկոսով:
 

«Սպորտը` բոլորի համար». հանրային լսումներ