Վ. Հովհաննսիյանն ապրում է  «երրորդ երկրում»
11/06/2010 14:35

Վ. Հովհաննսիյանն ապրում է «երրորդ երկրում»

«Եթե ուշադրությամբ թերթենք տարբեր ուղղությունների թերթեր, հեռուստատեսությունը նայենք, ռադիոն լսենք, տպավորություն կարող է առաջանալ, թե մենք 3 տարբեր երկրում ենք ապրում»,- նման եզրակացության է հանգել ԱԺ Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, ով վերջին շաբաթվա ընթացքում փորձել է ուսումնասիրել հայկական ԶԼՄ-ները:

Ըստ պատգամավորի` առաջին երկրում ժողովուրդը հիացմունքով, ոգևորությամբ նայում է, թե ինչ նոր տնտեսական աճ է արձանագրում Կառավարությունը. ինովացիոն ծրագրեր ունի և նոր տեխնոլոգիաներ են տարածվում երկրում: Երկրորդի համաձայն, պատգամավորի խոսքերով` ստացվում է, որ «ժողովուրդն ամբողջությամբ` ոչ մի ուրիշ օրակարգ չունի, ոչ մի ուրիշ հետաքրքրություն չունի, միայն ու միայն մտահոգված է, թե 20-30 հոգանոց խումբ ՀՀՇ-ականների կհաջողվի՞ օպերայի հրապարակ ներս մտնել և այնտեղ ցույց կազմակերպել, թե՞ ոչ»:

«Բայց ես երրորդ երկրում եմ ապրում, որտեղ ժողովուրդը վաղուց չի հավատում իշխանության այդ խոստումներին ու ծրագրերին ու ներկայացումներին, և բացարձակապես հետաքրքրված չէ ՀՀՇ-ականների գործունեությամբ, այլ հետաքրքրված է լուրջ` իր կյանքին վերաբերող հարցերով` թանկացումներով, անարդարությամբ, ոստիկանության ու դատարանների գործունեությամբ, երկրում անապահովության մթնոլորտով. սրանով է, ցավոք սրտի, ապրում ժողովուրդը, այլ ոչ թե երկու ծայրահեղությունների կողմից ստեղծված կեղծ պատկերներով»,- շեշտեց Վ. Հովհաննիսյանը և ընդգծեց. «Սակայն հենց փորձում ես այս ռեալ կյանքի մասին խոսել, ջղայնության նշաններ ես տեսնում երկու ծայրերից էլ»:
 

Վ. Հովհաննսիյանն ապրում է «երրորդ երկրում»