Վ. Հովհաննիսյան. «Թուրք-իսրայելական կոնֆլիկտն անկեղծ է»
11/06/2010 17:43

Վ. Հովհաննիսյան. «Թուրք-իսրայելական կոնֆլիկտն անկեղծ է»

Թուրք-իսրայելական վերջին զարգացումներին` լրագրողների խնդրանքով, անդրադարձավ նաև ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, ով նշեց, որ այդ զարգացումերը հիմնված են և կարող են հիմնված լինել 2 հիմնախնդրի վրա:

«Առաջին` թուրք-իսրայելական կոնֆլիկտն անկեղծ է, իսկապես առաջացել է և կամաց-կամաց հասունացող հակասությունների պորթկումն ու արտացոլումն է,
երկրորդ` Պաղեստինյան ազատագրական շարժումն իր երկու բաղադրիչերով` «ՖԱԹՀ» կամ «ՀԱՄԱՍ» և, ընդհանրապես, արաբական աշխարհում գոյություն ունեցող ազատագրական` իսլամական շարժումները հանել Իրանի ազդեցության տակից և տարածաշրջանում այդ շարժումների համար նոր դրոշակակիր նշանակել, որը կլինի Թուրքիան»,- մանրամասնեց Վ. Հովհաննիսյանը:

Հիմնավորելով որպես նոր առաջնորդ` Թուրքիայի ընտրությունը` պատգամավորը նշեց նաև, որ ինքը չի կարծում, թե «արաբական իսլամիստներն այնքան հետամնաց, անգրագետ ու անհեռատես մարդիկ են, որ այսքանը չհասկանան»: Միևնույն ժամանակ նա նշեց, որ թուրք-իսրայելական հակասությունը պայմանավորված է նաև Թուրքիայի քաղաքականությամբ:

«Մենք չպետք է մոռանանք, թե վերջին տարիներին Թուրքիան ինչպիսի քաղաքական կուրս է ընտրել` «0 պրոբլեմներ հարևանների հետ», այսինքն` քաղաքական մեկանաբանությամբ` դա նշանակում է «0 հարևաններ», որովհետև Թուրքիան միշտ էլ իր հարևանների հետ պրոբլեմներ ունեցել է»,- ընդգծեց Վ. Հովհաննիսյանը:

Ըստ խմբակցության ղեկավարի` վերջին տասնամյակների հակամարտությունները տեղի են ունենում նախկին Օսմանյան կայսրության սահմանների մոտ, որովհետև «ետ քաշվելով` Օսմանյան կայսրությունը թողել է այնպիսի պայթյունավտանգ օջախներ, որոնք ժամանակ առ ժամանակ պայթում են»:

«Ի՞նչ է ասել` «0 պրոբլեմներ հարևանների հետ», այն, որ հարևաններդ պետք է այնքան զրո լինեն, որ դու ոչ մի պրոբլեմ հետները չունենաս, և հայ-թուրքական հարաբերությունների հիման վրա մենք տեսնում ենք, որ Թուրքիան հենց այդպես էլ անում է»,- հայտնեց Վ. Հովհաննիսյանն ու ամփոփելով իր խոսքը` ընդգծեց. «Սա նշանակում է, որ Թուրքիայի համար բավականին կարևոր գոտում կա մի երկիր, որին «0» դարձնելն, իսկապես, դժվար է»:
 

Վ. Հովհաննիսյան. «Թուրք-իսրայելական կոնֆլիկտն անկեղծ է»